Աշխարհի զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների 85-90%, իսկ Հայաստանում 65-70%-ը բուժվում է հիվանդության տարբեր փուլերում: Ուստի մանկական քաղցկեղն ամենևին էլ դատավճիռ չէ, այն բուժելի ախտորոշում է...պարզապես անհրաժեշտ է ճիշտ ժամանակին համապատասխան գումարի առկայությունը: Այդ գումարները կարող են ձևավորվել յուրաքանչյուրիս նույնիսկ փոքր ներդրման շնորհիվ: Մի թերագնահատեք հավաքական ուժի զորությունը: Մենք որդեգրել ենք հրապարակային և թափանցիկ գործելու սկզբունքը: Փոխանցումը կատարելուց հետո կայքի Բարեգործներ բաժնում կարող եք գտնել Ձեր փոխանցումն ու համոզվել, որ այն հասել է իր նպատակակետին, իսկ Հաշվետվություն բաժնում՝ հետևել, թե ինչպես է տնօրինվում Ձեր կողմից ներդրված գումարը: Շնոհակալ ենք համագործակցության համար:
Հաճախ մեզ անօգնական ենք զգում, փորձում հասկանալ, որն է իրականը, որը խաբեությունը, հետո ձեռքերը վայր ենք դնում ու փորձում ինքներս մեզ հանգստացնել այն մտքով, որ արել ենք ինչ կարող ենք, որ բոլորին օգնել հնարավոր չէ: Համացանցում հիվանդ փոքրիկների նորանոր նկարներ են հայտնվում…. այդ երեխաների ճակատագրերը հանգիստ չեն տալիս մեզ: Երևի ժամանակ էր պետք, որպեսզի հասունանար և իրականություն դառնար վաղուց օդում սավառնող այն միտքը, որ 100 դրամով հնարավոր է նպաստել այս ցավոտ հարցի լուծմանը և ստեղծեցինք մեր հիմնադրամը… Ի՞նչ է կարելի անել 100 դրամով. մի տուփ լուցկի գնել կամ էժանագին մաստակ, բայց կարելի է նաև փրկել մի երեխայի կյանք, փոքրիկի, ով դեռ նոր է ոտք դնում կյանք և ստիպված է կռիվ տալ կյանքի ու մահվան հետ: Երբ մենք միայնակ ենք, անկարող ենք նման խնդիրներ լուծել, բայց երբ միասնական ենք, հավատացեք, կարող ենք սարեր շուռ տալ, կյանքեր փրկել ու ամենակարևորը՝ օգնել մերձավորին: Ամսական 100 դրամը մեր կյանքում, ոչինչ չի փոխում, մենք շատ հաճախ կորցնում ու չենք էլ նկատում այն, բայց եթե բոլորս այդ 100 դրամը միավորենք… օրնակ 500.000 մարդ 100 դրամ փոխանցի, կկարողանանք փրկել ամսական 2 երեխայի կյանք, կերջանկացնենք երկու հայ ընտանիքի ու երկու մեծ գերդաստանի ու, որ պակաս կարևոր չէ, կհասկանանք՝ միասին մենք հզոր ենք ու անպարտելի: Ճիշտ են ասում՝ հանճարեղը միտք շատ պարզ է: Մեր հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներն են` Լուսինե Բադալյան, Գոռ Գլումով, Հակոբ Պապիկյան (Ժակ) Արամ Կարախանյան, (Մաքս), Շուշանիկ Արևշատյան և Տիգրան Բալոյան (հիմնադրամի նախագահ): Բոլորս միասին և յուրաքանչյուրս առանձին-առանձին պատասխանատվություն ենք կրելու կուտակված ֆինանսների օգտագործումն ու ըստ հրատապության, համակարգումն ապահովելու համար: Հասարակության խաթարված վստահությունը վերականգնելու համար մեր հիմնադրամը գործելու է բացարձակապես թափանցիկ, այս կայքում հրապարակվելու են Հոգաբարձուների խորհրդի բոլոր որոշումները, Բժիշկ խորհրդատուների եզրակացությունները, փոխանցված միջոցների քանակը և բոլոր տեսակի ծախսերի հաշվետվություններն ու փաստաթղթերը: Բացի այդ` մենք տարին մեկ կհրավիրենք միջազգային աուդիտ, որի եզրակացությունը կտեղադրվի կայքում տարեկան հաշվետվության հետ միասին: Եթե մեզանից յուրաքանչյուրը ամսական առնվազն 100 դրամ փոխանցի հիմնադրամի հաշվին կամ լիազորի այն փոխանցել իր բանկային կամ հեռախոսային հաշվից, մենք կկարողանանք ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող փոքրիկներին: Մենք նպատակ ունենք ակտիվ աշխատանքի, հրապարակայնության և ճիշտ քաղաքականության շնորհիվ հասնել նրան, որ կարողանաք նպաստել ամսական առնվազն հինգ երեխայի առողջության վերականգնմանը:
Ավելին