#MyBookStore - "Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը" գրքահավաք ցուցահանդես

divider

Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը …

Այս խորագրով երեկ՝ դեկտմեբերի 10-ին #YerevanMall-ում կայացավ ամենաբարի ու գրքասեր միջոցառումներից մեկը:

#MyBookStore-ի նախաձեռնությամբ դեռևս մեկ ամիս առաջ հայտարարվեց բարեգործական գրքահավաքի մասին: Գրքահավաք- ցուցահանդեսի ժամանակ մարդիկ վերցնում էին իրենց հավանած գիրքը և արկղիկում թողնում այնքան գումար, որքան ցանկանում էին:

Ամանորին ընդառաջ շուրջ 1300 գիրք նոր կյանք գտավ, իսկ հավաքված ողջ հասույթը՝ 195 380 դրամ , փոխանցվեց #FUND100 հիմնադրամին …

Շնորհակալ ենք մեր լավ ընկեր ու բարեկամ Լևոն Ստեփանյանի գլխավորած MyBookStore–ին այս անչափ բարի, կարևոր ու գրքասեր նախաձեռնության, քաղցկեղով հիվանդ բալիկներին իրենց անհոգ մանկությունը վերադարձնելու մեր առաքեության մեջ մեր կողքին լինելու և մի շարք գրքասեր քաղաքացիների բարեգործությանը մասնակից դառնալու հնարավորություն ընձեռելու համար:

Մի թերագնահատեք հավաքական ուժի զորությունը:

#ԳրքահավաքՑուցահանդես MYbookstore Yerevan Mall