Ապաքինված երեխաներ

divider

Աբրահամ Թադևոսյան

Մեր առաջին հերոսը՝ 15-ամյա Աբրահամ Թադևոսյանն արդեն առողջ է:

Տղան երկար է պայքարել հիվանդության դեմ:Երկարատև պայքար, “Սուրբ Աստվածածին” բժշկական կենտրոնում ծանր վիրահատություն, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի բժիշկների փայլուն աշխատանք, բուժման նախնական շրջանում ֆինանսական լուրջ աջակցություն “Նվիրիր Կյանք”, “Առողջության Կամուրջ Արմենիա”, “Օգնենք հայ մանուկներին” բարեգործական հիմնադրամներից և ի վերջո մեր բոլորի հավաքական ուժի շնորհիվ “ՖՈՆԴ 100”-ի միջոցով հնարավոր եղավ ֆինանսավորել Աբրահամի բուժման համար քիմիաթերապիայի վերջին 5 կուրսերը՝ 1.697.600 դրամի չափով և Թադևոսյանների ընտանիքում այլևս ուրախ են: