Մեր սկզբունքները

divider

Յուրաքանչյուրիս չնչին թվացող 100 դրամները միավորվելով դառնում են կարող ուժ: Ինչ կարելի է անել 100 դրամով, մի տուփ լուցկի գնել, կամ էժանագին մաստակ, բայց կարելի է նաև փրկել երեխայի կյանք, փոքրիկի, ով դեռ նոր է ոտք դնում կյանք և ստիպված է կռիվ տալ կյանքի ու մահվան հետ: Երբ մենք միայնակ ենք, անկարող ենք նման խնդիրներ լուծել, բայց երբ միասնական ենք, հավատացեք, կարող ենք սարեր շուռ տալ, կյանքեր փրկել ու ամենակարևորը՝ օգնել մերձավորին: Ամսական 100 դրամը մեր կյանքում ոչինչ չի փոխում, մենք շատ հաճախ կորցնում ենք ու չենք նկատում այն, բայց եթե բոլորս այդ 100 դրամը միավորենք...օրինակ 500.000 մարդ 100 դրամ փոխանցի, կկարողանանք փրկել ամսական մի քանի երեխայի կյանք, կերջանկացնենք մի քանի հայ ընտանիքի, ու որ պակաս կարևոր չէ, կհասկանանք՝ միասին մենք հզոր ենք ու անպարտելի:


Անկոլոգիան դատավճիռ չէ, մանկականն առավել ևս... այն բուժելի ախտորոշում է: Շատ հաճախ խնդիր է միայն ճիշտ ժամանակին հասված գումարը...Մենք հավատում ենք, որ ներգրավելով մեծ թվով մարդկանց յուրաքանչյուրն իր հնարավորության սահմանում արված ներդրմամբ,չկրելով ոչ մի ֆինանսական նեղություն, կարող ենք միասին կյանք փրկել: Հավատացեք ներդրվող գումարի չափն ու քանակն այնքան կարևոր չէ, որքան մեր մեծաթիվ ու միասնական լինելը:

Գործել հրապարակային ու թափանցիկ: